Կիրակի , 21 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Իջևանի քաղաքապետը հրավիրվել է ոստիկանություն

    Իջևանի քաղաքապետը հրավիրվել է ոստիկանություն

    Իջևանի քաղաքապետը հրավիրվել է ոստիկանություն
    Հունիս 17, 2019 15:17 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին հրավիրել են ոստիկանություն՝ Իջևանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բացատրություն տալու։

    Ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 15-ին Տավուշի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, կատարվում է հետաքննություն։

    Հիշեցնենք, որ տեղեկություն էր տարածվել, որ Իջևան քաղաքի Անկախության 13/41 հասցեում գտնվող իրեն պատկանող տարածքում Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը քաղաքապետարանի աշխատակիցների հետ ապօրինի գործողություններ է կատարում տարածքում, և հարձակվել են տան անդամների վրա:

    Ոստիկանությունում Վ. Մելիքբեկյանի կինը՝ Իջևանի բնակիչ, 51-ամյա Նարինե Մելիքբեկյանը հայտնել է, որ նույն օրը իրենց ընտանիքին պատկանող հողամասում շինարարների դեմ ակցիա իրականացնելու ժամանակ Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը մի քանի անգամ հարվածել է իր թիկունքին:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top