Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Sunny
    25°
    Home » editorial » Իմ երազանքն է ունենալ տասը խոզ. Գրիգորյանի՝ 10-րդ դասարանի շարադրությունը. Aravot.am

    Իմ երազանքն է ունենալ տասը խոզ. Գրիգորյանի՝ 10-րդ դասարանի շարադրությունը. Aravot.am

    Իմ երազանքն է ունենալ տասը խոզ. Գրիգորյանի՝ 10-րդ դասարանի շարադրությունը. Aravot.am
    Սեպտեմբեր 7, 2018 17:00 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Չխախտելով անձի անմեղության կանխավարկածը, և հոգու խորքում ցանկանալով, որ տուշոնկա-սգուշչյոնկան ինչ-որ տրամաբանական բացատրություն ունենա, ուզում եմ պատմել, թե «Իմ երազանքը» շաբլոն ավարտական շարադրության մեջ ինչ է գրել, ինչ երազանք է հայտնել Արշալույս գյուղի սովետական դպրոցական Մանվել Գրիգորյանը: Այն տարիներին պարտուս էր, բոլորն էլ պիտի տասներորդ դասարանն ավարտեին, անկախ ընդունակություններից ու ցանկությունից: Եվ բոլորն էլ պարտավոր էին գրել այդպիսի շարադրություններ, և ծույլ սովորող աշակերտների երազանքները հիմնականում գրում էին դասարանի լավ սովորողները, ձևական հարցնելով, թե ինչ կուզենայիր դառնալ: Հիմնականում էլ պատասխանում էին՝ մի բան գրի: Եվ այսպես խորհրդային աղջնակներն ուզում էին դառնալ տիեզերագնաց՝ Վալենտինա Տերեշկովայի օրինակով, ուսուցչուհի և իրավաբան , տղաները ևս տիեզերագնացի, տնտեսագետի, դատավորի երազանքներ էին հայտնում: Սակայն ավարտական դասարանի աշակերտ Մանվել Գրիգորյանը գրել էր. «Իմ երազանքն է ունենալ տասը խոզ»: Ուսուցչուհին, բնական է, անարգանքի սյունին է գամել Մանվելին, ասելով, թե այ տղա, ուրիշները երազում են մեծ-մեծ բաներ, դու էս ինչ ես գրել, ինչ ես անում տասը խոզը: Մանվելը գեներալավարի պատասխանել է՝ «Որ այդ խոզերը ծախեմ, ավտո առնեմ, գյուղից Երևան գնամ, քեզ էլ ճամփին տեսնեմ, չվերցնեմ»՚: Այսքան բան:

    Ն. ՍԱՐԳՍՅԱՆ

    Հ. Գ. Կխնդրեի հայհոյանքով չարձագանքել:

    Աղբյուրը՝ Aravot.am-ի

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top