Կիրակի , 18 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Ինչ իրավիճակ է այս պահին Տավուշի մարզում. մեկնաբանում է մարզպետը

    Ինչ իրավիճակ է այս պահին Տավուշի մարզում. մեկնաբանում է մարզպետը

    Ինչ իրավիճակ է այս պահին Տավուշի մարզում. մեկնաբանում է մարզպետը
    Հուլիս 22, 2019 12:34 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    2 օր առաջ ՀՀ Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակվել էր ավելի քան 300 թափուր աշխատատեղերի մասին հայտարարություն, որոնց համար դիմել է 30 քաղաքացի: Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

    «Աշխատանքները տարբեր են՝ սկսած դպրոցի ուսուցչից մինչև աղբահանության աշխատակցի, կարի ֆաբրիկայի, մարզպետարանի տարատեսակ աշխատողների թափուր հաստիքներ»,- ասաց Չոբանյանը: Մեր հարցին, իսկ 30 քաղաքացիները, ովքեր դիմել են նոր աշխատանքի անցնելու համար, անտառահատնե՞ր են, ովքեր օրեր առաջ բողոքի ակցիա էին իրականացնում, թե՞ այլ մարդիկ են, մարզպետը դժվարացավ պատասխանել:

    «Մենք չենք կարող ասել՝ կոնկրետ այդ մարդը, որ դիմել է աշխատանքի ընդունվելու համար, նախկինում անտառահատությամբ զբաղվե՞լ է, թե՞ ոչ»,- նշեց մարզպետը:

    Հարցին, թե ինչ իրավիճակ է այս պահին մարզում, Հայկ Չոբանյանն ասաց, որ ամեն ինչ հանգիստ է և խաղաղ.

    «Իրավիճակը շատ հանգիստ է: Ոստիկանության զորքերի ներկայությունը պայմանավորված է նրանով, որ այն գործընթացը, որը սկսվել է, չի վերաբերում փողոց դուրս եկած քաղաքացիներին, այլ այն անձանց, ովքեր գուցե փողոցում չեն էլ երևացել, բայց թաքնված հրահրել են լարում: Դրանք այն մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ գերշահույթ են ստացել անտառների հատման և այլ ապօրինությունների շնորհիվ: Մեր խնդիրն է մինչև վերջ այս ամեն ինչը ջրի երես հանենք և այլևս թույլ չտանք, որ նման մարդիկ դոմինանտ լինեն Տավուշի մարզում և ընդհանրապես Հայաստանում: Այդ մարդիկ պետք է զբաղվեն օրինական բիզնեսով և պատասխան տան իրենց ամեն մի անօրինական արարքի համար»,- ասաց Չոբանյանը, հավելելով, որ մարզում երկար տարիներ շատ մարդիկ ներգրավված են եղել անտառահատման գործընթացի մեջ, ամեն մեկն իր դերն է ունեցել, և այսօր իրենք տանում են մի գործընթաց, որ այդ ամենը վերանա:

    Տավուշում առկա թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը կարող եք իմանալ ԱՅՍՏԵՂ:


    [wpbrzone id=9]
    scroll to top