Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Ինչ կապ ունի Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սանիտեքի հետ. Մարությանի և Փաշինյանի ակնարկները

    Ինչ կապ ունի Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սանիտեքի հետ. Մարությանի և Փաշինյանի ակնարկները

    Ինչ կապ ունի Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սանիտեքի հետ. Մարությանի և Փաշինյանի ակնարկները
    Օգոստոս 13, 2019 15:46 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ինչպես արդեն տեղեկացրել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել՝ քննարկելով Երևանի աղբահանության հարցը:

    Հանդիպման ընթացքի մասին AraratNews.am-ը տեղեկացրել է ընթերցողին:

    Ի թիվս այլ հարցերին, ՀՀ վարչապետն ու Երևանի քաղաքապետն անդրադարձան նաև «Սանիտեք» ընկերության կողմից հնարավոր սաբոտաժին: Ոչ վարչապետը, ոչ քաղաքապետը իհարկե անուններ չտվեցին, սակայն պարզ էր, որ նրանք «Սանիտեքի» հնարավոր սաբոտաժի թիկունքում տեսնում են Սերժ Սարգսյանի հետախուզվող եղբորը՝ Լևոն Սարգսյանին, ով ըստ շրջանառվող լուրերի թաքնվում է հենց Լիբանանում:

    «Դե եթե նայենք Լիբանան, կարող ենք տեսնել թե ով է հետախուզվում, ով է այնտեղ գտնվում, որ նախկին բարձրաստիճան պաշտոնիայի եղբայրն է այնտեղ»,-ասաց Փաշինյանը:

    Ուղիղ միացման ժամանակ, ևս մեկ անգամ ակնարկվեց Լևոն Սարգսյանի անձը:

    «Գուցե որոշ մարդիկ հետախուզման մեջ են, գումարներ են պետք Բադեն-Բադենի կազինոների համար: Շատ տարօրինակ  պատմություն է»,- ասաց պարոն Փաշինյանը:

     


    [wpbrzone id=9]
    scroll to top