Երկուշաբթի , 26 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Ինչ-որ խայտառակություն է եղել. Մեսչյանը՝ կառուցապատման մասին

    Ինչ-որ խայտառակություն է եղել. Մեսչյանը՝ կառուցապատման մասին

    Ինչ-որ խայտառակություն է եղել. Մեսչյանը՝ կառուցապատման մասին
    Մայիս 22, 2019 16:15 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երեւանի ավագանու նիստում քննարկվում է Նոր Նորքի գոտիավորման նախագիծը: Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանը հարցրեց՝ ինչ կտա սա քաղաքացիներին: «2005 թվականից հետո մշակվել են տարբեր վարչական շրջանների գոտիավորման նախագծերը: Անցյալ տարի մշակվել է Քանաքեռ-Զեյթունի գոտիավորումը: Երեւանում դեռ չեն գոտիավորել Նուբարաշենն ու Էրեբունին ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները 70 տոկոսով»,- ասաց «Երեւաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սուրեն Օհանյանը:

    Գոտիավորումը, Օհանյանի պարզաբանմամբ, նախատեսում է ընդհանուր չափորոշիչներ կառուցապատման համար:

    «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Կարապետյանը մի քանի հարց տվեց գոտիավորման մասին եւ խնդրեց ուշադրություն դարձնել նաև քաղաքացիների խնդիրներին,  մշակութային արժեք ունեցող  շենքերին:

    «Իմ քայլը» խմբակցության անդամ  Արթուր Իսպիրյանն էլ հետաքրքրվեց՝ արդյոք Նոր Նորքի գոտիավորման նախագծում Վերին Անտառային փողոցի խնդիրը կա: «Ով ինչ ուզում՝ անում է, ինչ ուզում՝ կառուցապատում է: Ճանապարհ են նեղացնում, պարիսպներ են դնում: Կանաչապատում են միայն պարիսպներից ներս: Դրսից ոչ ոք ծառ  չի տնկում: Դեպի Ամերիկյան համալսարան տանող ճանապարհին երկու մեքենա կողք կողքի չեն կանգնում»,- մանրամասնեց ավագանու անդամը:

    Քաղաքապետն արձագանքեց՝ խնդիրներին ուշադրություն կդարձնեն:

    «Երեւաննախագիծ» ՓԲԸ տնօրենն էլ, ասաց, որ Վերին Անտառային փողոցի համար նախագիծ  եղել է դեռ 2004-ին:

    Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն էլ ասաց, որ պարիսպասերների թիվը նվազել է գոնե Երեւանի կենտրոնում : «Ինչ վերաբերում է Վերին Անտառային փողոցին, պետք  է «Երեւաննախագծի» հետ աշխատել եւ նախագիծ կազմել հետագա կառուցապատողների համար: Ցավոք սրտի, Վերին Անտառայինում ինչ-որ խայտառակություն է արվել նախկինում: Իսկ այն, ինչ կառուցվում է այսօր, թերություններ չկան»,- ասաց նա:

    Հիշեցնենք՝ սկսվում է Սարալանջի փողոցից, ձգվում արևմտյան ուղղությամբ, ընդհատվում «Կասկադ» համալիրի մոտ, այնուհետև, Սարմենի փողոցին զուգահեռ, հասնում Լեռ Կամսարի փողոց։


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top