Ուրբաթ , 24 Մայիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Uncategorized @hy » Ինչու է պետք քաղաքացու տոնը. ազդակ ՀՀ քաղաքացուն

    Ինչու է պետք քաղաքացու տոնը. ազդակ ՀՀ քաղաքացուն

    Ինչու է պետք քաղաքացու տոնը. ազդակ ՀՀ քաղաքացուն
    Ապրիլ 23, 2019 17:56 Uncategorized, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Կառավարության որոշմամբ՝ ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը ՀՀ-ում կնշվի Քաղաքացու օրը: Երբ կառավարությունն ընդունում էր այս որոշումը, այն տարատեսակ մեկնաբանությունների և քննադատությունների առիթ դարձավ: Ոմանց կարծիքով՝ սա արվում էր նշելու Սերժ Սարգսյանի հրաժարականը, և իբր այն տոնի վերածելով՝ իշխանությունը ատելություն է սերմանում հասարակության որոշ մասի նկատմամբ։ Մյուս մասի կարծիքով՝ սա արվում է իշխանությունների հաղթանակը նշելու և հեղափոխականների հաղթանակն է՛լ ավելի արժևորելու համար: Ի վերջո, այս երկու տեսակետները գրեթե նույնն են, սակայն իրականությանը չեն համապատասխանում:

    Ինչ խոսք, տոնն ունի քաղաքական նշանակություն, և քաղաքական իշխող ուժը, օրացույցում նման տոն մտցնելով, քաղաքացուն ազդակ է հղում, որ նա է իր երկրի տերը, իր երկրի լիիրավ քաղաքացին:

    Քաղաքացու օրը պետք է լիներ դեռեւս Հայաստանի անկախացումից հետո, սակայն եթե անկախության առաջին տարիներին պատերազմ էր և սով, կար գոյատևման խնդիր, այլ կերպ ասած՝ նման տոն ունենալու ժամանակ էլ չկար, հետագայում էլ՝ Քոչարյանի և Սարգսյանի տարիներին, Քաղաքացու տոն լինել չէր կարող, որովհետև քաղաքացու իրավունքները ոտնահարվում էին ամենուրեք, նա պաշտպանված չէր:

    Նախորդ իշխանությունները միշտ են անտեսել  ՀՀ անձնագիր ունեցող քաղաքացուն, մտածել են, որ կգա ընտրությունների ժամանակը, կճնշեն, մի երկու կոպեկ կաշառքով կգողանան նրանց քվեն՝ այդկերպ նվաստացնելով եւ անպետք իրի նման մի կողմ «շպրտելով»՝ մինչեւ հաջորդ ընտրություններ:

    Այսպես, տարիներ շարունակ քրեաօլիգարխիկ բուրգը ղեկավարողները քաղաքացուն չեն դիտարկել որպես երկրի արժեք։ Քաղաքացին դարձել էր ենթարկվող, ուղղակի բնակիչ. հնդկական սերիալներ, «Կիսաբաց լուսամուտներ» դիտելու, վատ կրթության, բարձր տոկոսադրույքով վարկերի «շնորհիվ» ՀՀ քաղաքացին դարձել էր գերի, անպիտան և ձայն վաճառող բնակիչ:

    Սակայն մեկ տարի առաջ տարիներ շարունակ նվաստացած և անտերության մատնված քաղաքացին, որին կեղեքել էին բոլորը՝ գյուղապետներն ու քաղաքապետները, քրեականներն ու իրավապահները, պատգամավորներն ու օլիգարխները, թիկնապահներն ու խուժանը, ոտքի կանգնեց և իր վճռորոշ ձայնը բարձրացրեց:

    Այո, Քաղաքացու օրն իսկապես պետք է ամրագրվի օրացույցում, քանզի այսուհետ քաղաքացու խոսքն է լինելու վճռորոշը, այսօրվա եւ վաղվա իշխանությունները միշտ պետք է հաշվետու լինեն ՀՀ քաղաքացուն եւ գիտակցեն, որ իրենց իշխանության բերողն ու գահընկեց անողը լինելու է անկոտրում ՀՀ քաղաքացին։

    Թե ինչպես կնշվի տոնը՝ դա արդեն հարցի երկրորդական կողմն է, կարևորը բովանդակությունն է: Քաղաքացին պետք է տեր լինի իր սահմանադրական իրավունքներին։


    [wpbrzone id=9]
    scroll to top