Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Ինչու է Սամվել Կարապետյանի եղբորորդին ծեծել գործարարին. Մանրամասներ. «Ժամանակ»

    Ինչու է Սամվել Կարապետյանի եղբորորդին ծեծել գործարարին. Մանրամասներ. «Ժամանակ»

    Ինչու է Սամվել Կարապետյանի եղբորորդին ծեծել գործարարին. Մանրամասներ. «Ժամանակ»
    Հուլիս 20, 2019 9:32 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ մամուլն ակտիվորեն քննարկում է գործարար Վահե Պարազյանի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի միջադեպը։

    Նարեկ Կարապետյանին և նրա ընկերոջը մեղադրանք է առաջադրվել Վահե Պարազյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:

    Վահե Պարազյանը «Ժամանակ»-ին պատմել է, որ Կարապետյանների հետ կոնֆլիկտն ունի նախապատմություն։ Տարիներ առաջ իրենք Մոսկվայում շինարարական ընկերություններ են հիմնել, մասնակցել են «Գազպրոմ»-ի տենդերներին, սակայն մի փուլից Սամվել Կարապետյանը պահանջել է բիզնեսը տալ իրենց ու հեռանալ, այլապես խոստանում է «դեպորտ» անել երկրից, բացի բիզնեսից՝ Կարապետյանները պահանջել են նաև վերադարձնել երկու տարվա մեջ աշխատած 10 միլիոն եվրոն։

    Օրերս էլ Նարեկ Կարապետյանը կրկին Վահե Պարազյանին կանչել և ասել է, որ հորեղբայրն ասում է, որ ելքը մեկն է՝ կամ 10 միլիոն եվրոն վճարում են, կամ ընտանիքի հետ պրոբլեմ են ունենալու։ Մերժում է եղել, որի պատճառով գործարարը ծեծի է ենթարկվել։

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top