Ուրբաթ , 24 Մայիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Ինչու ռուս իրավապահները չեն հանձնում Միքայել Հարությունյանին

    Ինչու ռուս իրավապահները չեն հանձնում Միքայել Հարությունյանին

    Ինչու ռուս իրավապահները չեն հանձնում Միքայել Հարությունյանին
    Ապրիլ 23, 2019 14:28 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Օրեր առաջ ռուս իրավապահները Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում ձերբակալել են Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) նախկին պետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին։ Նա  մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու և իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

    Ինչո՞ւ ռուս իրավապահները նույնպիսի ջանասիրություն հանդես չեն բերում, ասենք՝ Մարտի մեկի գործով մեղադրվող Միքայել Հարությունյանին հանձնելու գործում, որը, ըստ տեղեկությունների, Ռուսաստանում է:

    Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Araratnews.am-ի հետ զրույցում Ռուսաստանի այս քայլն այսպես մեկնաբանեց. Միքայել Հարությունյանը եղել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը Հայաստանում, իսկ 2003 թվականին ունեցել է ՌԴ քաղաքացիություն: «Ու  հիմա Ռուսաստանը հիմնավորում է, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է ու խուսափում է նրան Հայաստանին հանձնելուց: Միհրան Պողոսյանը, ենթադրում եմ, չի ունեցել  ՌԴ քաղաքացիություն, եւ ստիպված են եղել հանձնել»,- ասաց  քաղաքագետը:

    Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար էլ հեշտ չէ այդքան կրիմինալին տեղավորել, քանի որ դա մեծ վնաս է իր իմիջին: «Պատկերացրեք՝ ինչ խոսակցություններ են լինում, երբ երկու դաշնակից երկրների միջեւ կնքվել են փոխօգնության  պայմանագրեր, որոնք կյանքի կոչելը պարտադիր է, սակայն բոլորը Մոսկվան ոտնատակ է տալիս»,- նկատեց քաղաքագետը:

    Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ Միքայել Հարությունյանի բացակայությունը չի կարող խոչընդոտել քրեական գործի քննությանը: Միքայել Հարությունյանը պետք է մտածի իր անմեղությունն ապացուցելու եւ իրավունքների պաշտպանության մասին: Կլինի մի գործընթաց, երբ Հարությունյանը կլինի ոչ թե կասկածյալ, այլ դատապարտյալ:

    Մեկ տարի է անցել թավշյա հեղափոխությունից, արդյո՞ք  քաղաքացիների ակնկալիքները մեկ տարում իրականացել են: «Հայտնի խոսքը վերաձեւակերպեմ՝ եթե չլիներ այդ հեղափոխությունը, այն պետք էր ստեղծել: Այն փրկեց Հայաստանը ձախողված պետություն լինելու հեռանկարից: Մենք արդեն սկսել էինք տարածք կորցնել, ավելի վաղ սկսել էինք մարդ, ուղեղ, ռեսուրս կորցնել»,- ասաց քաղաքագետը:

    Սոնա Դավթյան


    [wpbrzone id=9]
    scroll to top