Երկուշաբթի , 17 Հունիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Կալիֆոռնիայի Սենատն օրինագիծ է ընդունել Հայաստանի հետ առեւտրային հարաբերությունների վերականգնման մասին

    Կալիֆոռնիայի Սենատն օրինագիծ է ընդունել Հայաստանի հետ առեւտրային հարաբերությունների վերականգնման մասին

    Մայիս 23, 2019 14:37 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սենատը միաձայն հավանություն է տվել SB 302 օրինագծին, որով վերականգնվում է Կալիֆոռնիայի եւ Հայաստանի միջեւ առեւտրային համաձայնագիրը: Այս մասին հայտնում է Asbarez-ը:
    Օրինագիծը ներկայացրել է սենատոր Էնթոն Պորտանտինոն, նշում է աղբյուրը:

    Նրա խոսքով՝ SB 302-ը պաշտոնականացնում է Կալիֆոռնիայի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները:

    «Ես անհամբերությամբ եմ սպասում երկրում առեւտրային ներկայացուցչություն բացելու հնարավորությանը: Կալիֆոռնիան տնտեսական առաջնորդ է, իսկ հայկական համայնքը՝ մեր հաջողության կենսականորեն կարեւոր տարրը»,- նշել է Պորտանտինոն:

    ԱՄՆ Հայ դատի եւ Արեւմտյան տարածաշրջանի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեպյանը նշում է, որ «ANCA-ն շնորհակալություն է հայտնում Կալիֆոռնիա նահանգի Սենատին եւ սենատոր Պորտանտինոյին նման կարեւոր քայլի ճանաչման համար՝ Կալիֆոռնիայի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացման նպատակով, հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, բիոտեխնոլոգիայի եւ այլ ոլորտներում»:

    «Գլխավոր հյուպատոսի պաշտոնում իմ հիմնական առաքելություններից մեկը Հայաստանի եւ Կալիֆոռնիայի միջեւ տնտեսական կապերի զարգացումն է: Ես ուրախ եմ ելույթ ունենալ այս կարեւոր առաջարկի աջակցությամբ: Հույս ունենք, որ այն կհանգեցնի փոխշահավետ համագործակցության»,- նշել էր նա:

    Նյութի աղբյուրը՝ news.am


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top