Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Sunny
    25°
    Home » Լուրեր » Կառավարությունը բարձրացնում է նվազագույն կենսաթոշակի չափը և առաջարկում նոր գործիք

    Կառավարությունը բարձրացնում է նվազագույն կենսաթոշակի չափը և առաջարկում նոր գործիք

    Կառավարությունը բարձրացնում է նվազագույն կենսաթոշակի չափը և առաջարկում նոր գործիք
    Սեպտեմբեր 12, 2018 17:33 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    Հայաստանի կառավարությունը ներկայացրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում նախագիծ, որով առաջարկում է 2019-ի հունվարի 1-ից 60 տոկոսով բարձրացնել նվազագույն կենսաթոշակը։

    «Ներկայացվող նախագծի նպատակը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է», -նշված է նախագծում, որը ներկայացվել է հանրային քննարկման։
    Հիմնավորման մեջ ներկայացվել են տվյալներ, որոնց համաձայն 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497.394, որից՝ աշխատանքային կենսաթոշակառուներ՝ 463.069 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ուժային մարմիններից կենսաթոշակ ստացող)՝ 32.420 անձ, զինվորական կենսաթոշակառուներ՝ 1905 անձ։
    Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2016 թվականին կազմել է 23313 դրամ և ամեն տարի կիրառելով 3 տոկոս գնաճ` պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2019 թվականին կանխատեսվում է 25500 դրամ։
    Այսպիսով, առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ։ Բացի այդ, առաջարկվում է նվազագույն կենսաթոշակի չափը սահմանելու լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Կառավարությունը կարծում է, որ այս գործիքը հնարավորություն կտա էլ ավելի հասցեական դարձնել վարվող քաղաքականությունը՝ թիրախավորելով ցածր կենսաթոշակները։
    Այսպիսով, Հայաստանի բյուջետային գործընթացի շրջանակներում կատարված հաշվարկներում, 2019 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը նախատեսվել է 25.500 դրամ, այսինքն՝ ծայրահեղ աղքատության գծի չափով։
    Սահմանվել է, որ oրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից։
    Նախագիծն ընդունվելու դեպքում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ կառավարությունը կսահմանի նվազագույն կենսաթոշակի չափ, որից պակաս չեն կարող լինել օրենքով հաշվարկված կենսաթոշակները։

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top