Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Կառավարությունը ըմբշամարտիկ Օվասապյանին մինչեւ 2023թ․ զինծառայությունից տարկետում տվեց

    Կառավարությունը ըմբշամարտիկ Օվասապյանին մինչեւ 2023թ․ զինծառայությունից տարկետում տվեց

    Կառավարությունը ըմբշամարտիկ Օվասապյանին մինչեւ 2023թ․ զինծառայությունից տարկետում տվեց
    Հուլիս 18, 2019 11:46 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինծառայության 2019 թվականի ամառային զորակոչից մինչև 2023 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 19-ամյա Դավիթ Ռոմանի Օվասապյանին: Նշենք, որ նա հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ է:

    Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել ՀՀ հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը:

    Միջազգային մրցումներին մասնակցելը սպորտի զարգացման անբաժանելի բաղկացուցիչ մասն է: Հայաստանն անդամակցում է համաշխարհային օլիմպիական շարժմանը, և առավել բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկները միջազգային մրցասպարեզներում՝ամառային և ձմեռային օլիմպիական խաղերում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադաներում, միջազգային մրցաշարերում մեդալներ նվաճելով՝ բարձր են պահում մեր պետության մարզական պատիվն ու հեղինակությունը:

    Մարզական արդյունքների հետևողական բարձրացումը կազմակերպված գործընթաց է, որը կընդհատվի և կխաթարվի, եթե պատանեկան և երիտասարդական տարիքում ինտենսիվ կերպով մարզված և որոշակի բարձր արդյունք ցուցաբերած մարզիկները պարտադիր զինծառայությունից տարկետում չստանան։


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top