Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Կառավարությունը «Ջերմուկ գրուպ» և «ՄԼ մայնինգ» ընկերություններին արտոնություն տվեց

    Կառավարությունը «Ջերմուկ գրուպ» և «ՄԼ մայնինգ» ընկերություններին արտոնություն տվեց

    Կառավարությունը «Ջերմուկ գրուպ» և «ՄԼ մայնինգ» ընկերություններին արտոնություն տվեց
    Մայիս 23, 2019 12:08 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Կառավարությունն արտոնություն տվեց «Ջերմուկ գրուպ» և «ՄԼ մայնինգ» ընկերություններին՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու համար։

    Զեկուցողը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն էր, որը նշեց, որ ընկերությունն արտադրանքն օգտագործելու է արտահանելու նպատակով և այս ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել 3 մլն դրամի ներդրումներ։

    «Որոշումը կնպաստի ստեղծել 13 նոր աշխատատեղ 350 հազար դրամ միջին աշխատավարձով, իսկ արտադրանքի ծավալը կկազմի 756 մլն դրամ, որի 696 մլն-ը կարտահանվի Եվրասիական տնտեսական ընդհանուր միության երկրներ, իսկ 30 մլն-ը՝ երրորդ երկրներ»,- զեկուցեց նախարարը։

    Փաշինյանը նշեց՝ հարկավոր է շարունակ մոնիթորինգ իրականացնել այս կարգի արտոնությունների տրամադրման բնագավառում՝ հասկանալու՝ ինչքանով են արտոնությունները ծառայում նպատակին։


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top