Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » «Կարդիֆ Սիթի» ակումբի հարձակվող Էմիլիանո Սալայի մահվան իրական պատճառը

    «Կարդիֆ Սիթի» ակումբի հարձակվող Էմիլիանո Սալայի մահվան իրական պատճառը

    «Կարդիֆ Սիթի» ակումբի հարձակվող Էմիլիանո Սալայի մահվան  իրական պատճառը
    Օգոստոս 14, 2019 18:30 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    Արգենտինացի հարձակվող էմիլիանո Սալայի մահվան վերաբերյալ նոր  մանրամասներ են  հայտ եկել:

    Քննիչները պարզել են, որ Սալան ենթարկվել է ածխաթթու գազի կյանքի համար վտանգավոր չափաբաժնի ազդեցությանը՝ գտնվելով այն ինքնաթիռում, որը հունվարին վթարի էր ենթակվել Լա Մանշում: Ինչպես հաղորդում է Goal-ը, արգենտինացի հարձակվողը մահացել է Նանտից Քարդիֆ թռչելիս:

    Armsport.am-ի տեղեկություններով ֆուտֆոլիստը և  օդաչու Դևիդ Իբբոթսոնը, որի մարմինը դեռևս չի հայտնաբերվել, ինքնաթիռի միակ մարդիկ էին: AAIB-ի հետաքննության բաժնի կողմից հրապարակված զեկույցը ցույց տվեց, որ զույգը ենթարկվել է մահացու գազի ազդեցությանը: Այս եզրակացությանը մասնագետները եկել են ֆուտբոլիստի արյան թեստերը հետազոտելուց հետո:

    Հիշեցնենք, որ Էմիլիանո Սալային Նանտից Կարդիֆ տեղափոխող Piper PA-46 մասնավոր ինքնաթիռը Նորմանդական կղզիների մոտ կորել է ռադարների տեսադաշտից։ Կապը կորչելուց անմիջապես հետո սկսել են որոնողական աշխատանքները, սակայն դեռևս չի հաջողվել գտնել ինքնաթիռը։ Մի քանի օր անց հայտնաբերվել է Սալայի դիակը:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top