Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Sunny
    16°
    Home » Լուրեր » Կարող ենք արդյունավետ կառավարել քաղաքը. դաշնակցականները՝ Նոր Նորքում

    Կարող ենք արդյունավետ կառավարել քաղաքը. դաշնակցականները՝ Նոր Նորքում

    Կարող ենք արդյունավետ կառավարել քաղաքը. դաշնակցականները՝ Նոր Նորքում
    Սեպտեմբեր 12, 2018 16:42 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում այսօր ՀՅԴ թեկնածուները հանդիպել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ: ՀՅԴ-ի թիմը շրջեց փողոցներով, լսեց մարդկանց, ծանոթացավ խնդիրներին, ներկայացրեց իրենց ծրագիրը, որն ուղղված է հենց այդ խնդիրների լուծմանը:

    ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին` որքանո՞վ է իրենց հաջողվում ընտրողին համոզել, որ հենց ՀՅԴ-ին ձայն տան, պատասխանեց. «Պետք է համոզենք, դա մեր պարտքն է: Դա մեզ մոտ ստացվում է»:

    Մանուկյանի խոսքով` այսօր քաղաքացիներն, իրոք, համերաշխության պահանջ ունեն: «Մենք ենք համերաշխության կրողը ու պետք է մեր գործով և պահվածքով համոզենք, որ կարող ենք արդյունավետ կառավարել քաղաքը, ապահովել համերաշխությունը»,- ասաց նա:

    Սզբնաղբյուրը՝ Yerkir.am:

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top