Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Կարծում եմ՝ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է․ Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

    Կարծում եմ՝ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է․ Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

    Օգոստոս 13, 2019 12:59 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Ադրբեջանում հայտնված զինծառայողի դեպքին անդրադառնալով՝ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ հետաքննություն է իրականացվում տեղի ունեցածի վերաբերյալ։

    «Բայց ես անձամբ կարծում եմ, որ մեր զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է»,- նշեց նա։

    Խոսելով ադրբեջանական կողմի տարածած տեղեկություններից, թե իբրև զինծառայողի նկատմամբ զորամասում անմարդկային վերաբերմունք են դրսեւորել, նախարարը նշեց, որ դա հակառակորդի տեղեկատվական քարոզչության արդյունք է․

    «Չեմ կարծում, թե անհրաժեշտ է տարածել այդ տեղեկատվությունը, որովհետև ես ներքին համոզմունք ունեմ, որ նա ուղղակի մոլորվել է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ միջազգային համապատասխան կառույցներին դիմել են, որպեսզի զինծառայողին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ տարվեն։

    Տեսանյութը՝ Azatutyun.am-ի


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top