Հինգշաբթի , 27 Հունիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել ՊՆ հսկիչ – անցագրային կետի դիմաց

    Քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել ՊՆ հսկիչ – անցագրային կետի դիմաց

    Քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել ՊՆ հսկիչ – անցագրային կետի դիմաց
    Մայիս 18, 2019 15:59 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երեկ՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ժամը 10։30-ի սահմաններում մի քաղաքացի ՀՀ պաշտպանության նախարարության հսկիչ-անցագրային կետի դիմաց փորձել է ինքնահրկիզվել։ Քաղաքացին բենզինը լցրել է իր վրա և, մինչ գործի կդներ կրակայրիչը, ՀՀ ՊՆ ՀԱԿ-ի հերթապահները կարողացել են կանխել քաղաքացու ինքնահրկիզման այդ քայլը։

    Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ նա հայտնել է, որ սոցիալական խնդիրների պատճառով բենզինը լցրել է իր վրա և ցանկացել է ինքնահրկիզման միջոցով ինքնասպանություն գործել:

    Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top