Կիրակի , 21 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարում

    Քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարում

    Քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարում
    Հունիս 17, 2019 13:32 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Քաղաքապետարանը վերելակների նոր խմբաքանակ ձեռք բերելու համար մրցույթ է հայտարարում: Այս մասին ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Կարապետյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

    «Պիլոտային ծրագիրը կնախորդում է վերելակների համընդհանուր թարմացմանը:

    Եվս մեկ-երկու լուր՝ քաղաքապետարանի շաբաթնամուտի անցուդարձից.

    Անցած շաբաթվա ընթացքում պատվաստվել և ստերջացվել է շուրջ 100 թափառող շուն:
    Թափառող շների հետ կապված հարցերի դեպքումք զանգեք ❗️(011) 51-45-39❗️:

    Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում տարածքն ազատվել եւ բարեկարգվել է: Այստեղ կձևավորվի կանաչ գոտի:

    Շիրակի փողոցի արտաքին լուսավորության ցանցն ամբողջությամբ արդիականացվէլ է: Առաջիկայում լուսադիոդային լուսատուներկտեղադրվեն նաեւ Բաբաջանյան փողոցում: Նախատեսվում է շուրջ 620 նատրիումային լուսատուի փոխարեն տեղադրել ժամանակակից, էներգախնայող շուրջ 350 լուսադիոդային լուսատու, ինչի արդյունքում կծախսվի շուրջ 60% էլ. էներգիա:

    Ամփոփելով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ կատարած այցի արդյունքները՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ համատեղ նոր ծրագրերի իրականացման համար կստեղծվի աշխատանքային խումբ»:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top