Երկուշաբթի , 20 Մայիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Քանի՞սն են ազատվել ոստիկանությունից. ծառայողական քննություն՝ համակարգում

    Քանի՞սն են ազատվել ոստիկանությունից. ծառայողական քննություն՝ համակարգում

    Քանի՞սն են ազատվել ոստիկանությունից. ծառայողական քննություն՝ համակարգում
    Ապրիլ 22, 2019 19:03 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    2019թ․ 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 291 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:

    Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 53 կարգապահական տույժեր, այդ թվում՝

    - հայտարարվել է «Նկատողություն»` 20,

    - հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 32,

    - ազատվել է ոստիկանությունում ծառայությունից` 1:

    ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել և ՀՀ հատուկ քննչական ծառայության քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննությունների 10 նյութեր: Դրանցից

    - 3-ը քննարկման փուլում են,

    - 1-ով քրեական գործ հարուցելը մերժվել է,

    - 6-ով հարուցվել են քրեական գործեր, որոնք նախաքննության փուլում են։


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top