Երկուշաբթի , 17 Հունիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար. այսօր Շառլի ծննդյան օրն է (տեսանյութ)

    Քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար. այսօր Շառլի ծննդյան օրն է (տեսանյութ)

    Մայիս 22, 2019 12:06 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։ Նա չէր սիրում, երբ իրեն «կենդանի լեգենդ» էին ասում։  Բայց եթե փորձենք որոշել տեղը, որը զբաղեցնում էր այդ փոքրամարմին հզոր հայը՝ նրան այլ կերպ չես անվանի։ Նրա միակ «թերությունը» փոքր հասակն էր, աչքի չզարնող արտաքինը եւ … ձայնը։ Սակայն նա իսկական հեղափոխություն արեց  միլիոնավոր մարդկանց սրտերում, ցույց տալով՝ ինչպես է հնչում երգը, երբ երգում է արտիստի հոգին։

    Աներեւակայելի են նրա ստեղծագործ բանականության սահմանները՝ պոետ, կոմպոզիտոր, դերասան, ռեժիսոր։ Բայց, ամեն դեպքում, նա բոլորի մոտ ընկալվում է որպես իր սեփական երգերի կատարող, ֆրանսիական շանսոնի ամենավառ ներկայացուցիչ։

    «Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով և արհամարհանքով լի ժպիտներ` «Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»… Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար…»:

    Շառլ Ազնավուր

    Հսկայական է Շառլի ներդրումը Հայաստանի համար: 2004 թ. Ազնավուրին շնորհվեց Հայաստանի Ազգային հերոսի կոչում, իսկ 2008-ին ստացավ ՀՀ քաղաքացիություն:

    Ազնավուրն իր մահկանացուն կնքեց 94 տարեկանում՝ Հայաստան գալուց օրեր առաջ։ Այսօր նա կդառնար 95 տարեկան։

    «Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով… Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն  էր պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ…»

    Ֆրանսիայի նախագահ  Էմանուել Մակրոն

    Տեսանյութը՝ Հայաստանում 2006 թ. սեպտեմբերի 30-ի համերգից


    [wpbrzone id=9]
    scroll to top