Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » ՔԿՀ-ի սպասասրահի աղբարկղից 3 փաթեթ է հայտնաբերվել

    ՔԿՀ-ի սպասասրահի աղբարկղից 3 փաթեթ է հայտնաբերվել

    ՔԿՀ-ի սպասասրահի աղբարկղից 3 փաթեթ է հայտնաբերվել
    Օգոստոս 14, 2019 14:04 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Օգոստոսի 13-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները քաղաքացիների սպասասրահի աղբարկղից հայտնաբերել են հյութի տուփ` մեջը մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 15 գր դեղնականաչավուն չոր բուսական զանգվածով 3 փաթեթ: Նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

    Նույն օրը հիմնարկում իրականացված խուզարկությունների արդյունքում տարբեր թաքստոցներից հայտնաբերվել են 6 բջջային հեռախոս, 2 բաժանորդային քարտ, բջջային հեռախոսի 1 լիցքավորման սարք և գործարանային արտադրության 50 հատ խաղաթուղթ:

    Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

     

    ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top