Ուրբաթ , 19 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Ստեղծվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը

    Ստեղծվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը

    Ստեղծվել  է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը
    Հունիս 17, 2019 16:25 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում քննարկվում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնեական դրույքաչափերը նախագիծը:

    Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը հիշեցրեց, որ ավագանու որոշմամբ արդեն ստեղծվել է այս հիմնարկը:

    Նախագծի համաձայն՝ հիմնարկի տնօրենի աշխատավարձի հաստիքի չափը 850 հազար դրամ է, փոխտնօրենինը՝ 650 հազար դրամ: Գլխավոր ինժեների հաստիքի համար սահմանված է 600 հազար, ֆինանսատնտեսական բաժնի պետ-գլխավոր հաշվապահի հաստիքի համար՝ 650 հազար, աղբահանության կառավարման և համակարգման բաժնի պետ՝ 500 հազար, տեխնիկական միջոցների պատասխանատու ինժեներ՝ 400 հազար դրամ և այլն: Հավաքարարների համար սահմանված է 200 հազար դրամ աշխատավարձ:

    Հայկ Սարգսյանն ասաց, որ նաև պարգևատրման ֆոնդ է նախատեսվում աշխատակիցների համար:

    «Կարծում եմ՝ աշխատավարձերը բարձր են մի փոքր, և դրա հիմնավորումն ունենք: Այս ընկերության տնօրենի աշխատավարձն անգամ քաղաքապետի աշխատավարձից բարձր է: Կարծում ենք՝ դա օրինաչափ է՝ կախված այն ծավալից ու աշխատանքի բնույթից, որն իրականացվելու է այս հիմնարկի կողմից: Այս հիմնարկն իրականացնելու է քաղաքապետի ամենակարևոր լիազորություններից մեկը՝ աղբահանության իդեալական վիճակի ապահովումը: Համենայնդեպս մեր հավականությունները սրանք են այս ընկերության նկատմամբ: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ձախողումների պատճառներից մեկը նաև ոչ բավարար վարձրատրությունն է եղել»,- ասաց փոխքաղաքապետը:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top