Երկուշաբթի , 17 Հունիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Իրավական » Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու դիմումը գտնվում է ուսումնասիրության փուլում. ՍԴ

    Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու դիմումը գտնվում է ուսումնասիրության փուլում. ՍԴ

    Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու դիմումը գտնվում է ուսումնասիրության փուլում. ՍԴ
    Մայիս 23, 2019 12:12 Իրավական, Լուրեր A+ / A-

    Սահմանադրական դատարանը տեղեկացնում է, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ դիմումը ՍԴ է մուտքագրվել մայիսի 20-ին և գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։ ՍԴ հայտարարությունում ասվում է.

    «Ի պատասխան մի շարք հարցումների ՀՀ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը՝ «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (ԵԴ/0253/01/19 քրեական գործով), ՀՀ Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2019 թվականի մայիսի 20-ին, օրվա երկրորդ կեսին։

    Դիմումը գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում։ Դիմումի նախնական ուսումնասիրությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով և ժամկետներում»:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top