Երկուշաբթի , 17 Հունիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » editorial » Քրեական հեղինակությանն արդարացրած դատավորի ունեցվածքը

    Քրեական հեղինակությանն արդարացրած դատավորի ունեցվածքը

    Քրեական հեղինակությանն արդարացրած դատավորի ունեցվածքը
    Մայիս 21, 2019 17:07 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատավորներին ուղղված երեկվա ուղերձից հետո դատավորներին ու նրանց առնչվող հրապարակումներին հանրությունը կարծես ավելի ուշադիր է: Դատավորների ունեցվածքը թերեւս առաջին ու ամենահետաքրքրող օղակն է, հատկապես եթե դատավորը աղմկահարույց գործ է քննում:

    Դատավոր Նելլի Բաղդասարյանը, որն անցյալ տարի Բարձրագույն դատական խորհրդից նկատողության է արժանացել, 2018-ին հայտարարագրել է 30,500,000 դրամ, 7,000 դոլար եւ 6800 եվրո: Այս մասին Araratnews.am-ը տեղեկանում է Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից:

    Դատավորի ամուսինը՝ Արիստակես Բարսեղյանը, հայտարարագրել է 8,550,000 դրամ, 10,000. դոլար, 8,000 եվրո:

    Դատավորի ամուսնու եկամուտները հարկային տարում 7,609,648 դրամ է եղել, որը ստացել է աշխատանքի վարձատրությունից եւ այլ վճարումներից եւ 1,000,000 դրամ փոխառությունից:

    Հիշեցնենք՝ Նելլի Բաղդասարյանն անցյալ տարի արդարացրել էր քրեական հեղինակություն Ալիկ Բայանդուրյանին, իսկ 2016-ին քննել է նախկին կնոջը եւ նրա ծնողներին կացնահարելու համար մեղադրվող Վլադիկ Մարտիրոսյանի գործը:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top