Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Կիլիկիայի թագավորության մասին պատմող նոր ֆիլմ-ակնարկներ

    Կիլիկիայի թագավորության մասին պատմող նոր ֆիլմ-ակնարկներ

    Կիլիկիայի թագավորության մասին պատմող նոր ֆիլմ-ակնարկներ
    Հուլիս 18, 2019 19:51 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Vnews.am-ը գրում է.

    Հուլիսի 17-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ «Մետրոպոլիս Էմփայեր Սոֆիլ» կինոթատրոնում, կայացել է «Կիլիկիա. Առյուծների երկիր»/“Cilicia: The Land of Lions” երեք պատմական ֆիլմ-ակնարկների փակ դիտումը:  Գաղափար-նախաձեռնությունը կյանքի է կոչվել «ԳՈՀԱՐ» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հիմնադիր՝ Խաչատուրյան ընտանիքի, մասնավորապես լիբանանահայ բարերար Հարութ Խաչատուրյանի աջակցությամբ: Միտված լինելով ամբողջ աշխարհում պրոպագանդել և սերունդներին հասանելի դարձնել հայկական երաժշտությունն ու մշակույթը ՝ «ԳՈՀԱՐ»-ն այս այգամ անդրադարձ է կատարել կինոյին՝ ներկայացնելով հայ ժողովրդի պատմական

    էջերից մեկը՝ Կիլիկիայի հպարտ հայոց թագավորությունը: Ֆիլմի ռեժիսորը Աշոտ Առաքելյանն է։

    Երեք ֆիլմ-ակնարկներն ամփոփ, գեղարվեստական մոտեցմամբ,ներկայացնում են Կիլիկիայի հզորագույն թագավորական դինաստիաների 300-ամյա պատմությանը:

    Ֆիլմ-ակնարկները նկարահանվել են հայաստանյան «Դոմինո Փրոդաքշն» ընկերության կողմից: Այստեղ առավելագույնս պահպանված է պատմական հավաստիությունը, սակայն, թեմայի մատուցման գեղարվեստական և դրամատուրգիական մասն ապահովելու նպատակով  կան պատմական դրվագներ, որոնք ներկայացվել են ռեժիսորի յուրահատուկ ստեղծագործ լուծումներով: Ֆիլմի ստեղծագործական կազմն արել է ամեն ինչ ներկայացվող կինոդիտողին ֆիլմում նկարագրվող ժամանակաշրջան տեղափոխելու համար:

    Ձևավորվելով մի ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը չուներ պետականություն, Միջերկրական ծովի ափին՝ Կիլիկիայի հողում, ստեղծվեց նոր հայկական իշխանապետություն, որն իր երեքդարյա պատմության ընթացքում կարողացավ պահպանել իր անկախությունը և հիմնել հզոր թագավորություն։

    Մանրամասն՝ սկզբնաղբյուրում


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top