Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Իրավական » Կկայանա Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի դեմ բողոքի քննությունը

    Կկայանա Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի դեմ բողոքի քննությունը

    Կկայանա Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի դեմ բողոքի քննությունը
    Հուլիս 18, 2019 15:16 Իրավական, Լուրեր A+ / A-

    Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ հուլիսի 19-ին, ժամը 14:00-ին տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը:

    Այս մասին հաղորդագրություն է տարածել Քոչարյանի պաշտպանական թիմը:

    2018 թվականի հուլիսի 30-ին, Ռ․ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք է դրվել նրա ինչպես գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա:

    Հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել էր պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top