Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Sunny
    25°
    Home » Լուրեր » Կնոջ հասցեին հայհոյանքներ հնչեցնելը՝ երկու անձի դանակահարության պատճառ

    Կնոջ հասցեին հայհոյանքներ հնչեցնելը՝ երկու անձի դանակահարության պատճառ

    Կնոջ հասցեին հայհոյանքներ հնչեցնելը՝ երկու անձի դանակահարության պատճառ
    Սեպտեմբեր 12, 2018 23:28 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Քննչական կոմիտեից  հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

    2018թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 02:05-ին, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել՝ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» և «ձախ ազդրի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ Երևան քաղաքի բնակիչների՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին:

    01:30-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1987թ. ծնված քաղաքացի:

    Դեպքի առթիվ 05.09.2018թ. ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

    Քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 5-րդ փողոցում մի քաղաքացի իրեն պատկանող «ԲՄՎ-X5» տեսակի ավտոմեքենայի մեջ իր կնոջ հասցեին բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելու պատճառով ծագած վիճաբանության ընթացքում Ներքին Շենգավիթ 6-րդ և 13-րդ փողոցների հատման վայրում գտնվող «Խաչքար» տեղանքում, խուլիգանական դրդումներով, նախապես իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով, դիտավորությամբ հարվածել է քաղաքացիների՝ պատճառելով նրանց միջին ծանրության վնասներ, որից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի:

    Դեպքի առթիվ 05.09.2018թ. ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով հարուցվել է քրեական գործ:

    2018թ. սեպտեմբերի 5-ին գրություն է ստացվել այն մասին, որ առերևույթ հանցագործություն կատարած քաղաքացին Զվարթնոց օդանավակայանից լքել է ՀՀ տարածքը:

    Նախաքննությամբ 3 քաղաքացիներ ճանաչվել են տուժողներ և հարցաքննվել:

    10.09.2018թ. առերևույթ հանցագործություն կատարած քաղաքացու նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

    Նախաքննությունը շարունակվում է:

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top