Հինգշաբթի , 27 Հունիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Կոտայքի մարզպետն արձագանքել է իր եղբոր մասին մամուլի հրապարակմանը

    Կոտայքի մարզպետն արձագանքել է իր եղբոր մասին մամուլի հրապարակմանը

    Կոտայքի մարզպետն արձագանքել է իր եղբոր մասին մամուլի հրապարակմանը
    Մայիս 18, 2019 10:56 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը արձագանքել է մամուլի հրապարակմանը, ըստ որի իր եղբայրը Աբովյանի ռեստորաններից մեկում ճաշել է եւ հրաժարվել է դրա դիմաց վճարել:

    Այս առնչությամբ, մարզպետը մասնավորապես, նշել է, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, այն կեղծ է, շինծու եւ իրականության հետ որեւէ աղերս չունի. «Այս լուրը իմ, մերձավորներիս եւ Աբովյանում գործող քաղաքական թիմիս դեմ վերջին օրերին իրականացվող տեղեկատվական արշավի մաս է կազմում` նպատակ ունենալով սադրանքների, զրպարտանքի եւ ապատեղեկատվության միջոցով հանրության շրջանում արատավորել իմ եւ ինձ հետ փոխկապակցված անձանց անունները` ընդառաջ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների»,-նշել է նա՝ հավելելով, որ այդ լուրը կոչված է զրպարտելու իրեն ու իր եղբորը` արատավորելով իրենց բարի համբավը հանրության աչքին։

    ««Փաստ»-ի կողմից հերքում չտարածելու պարագայում երկուշաբթի օրն անմիջապես ձեռնամուխ կլինեմ դատարան դիմելու` հերքման, ներողության, գուցե նաեւ` բարոյական վնասի փոխհատուցման պահանջով»,-նշել է մարզպետը:

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top