Երկուշաբթի , 17 Հունիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » editorial » Կոտայքում հաշմանդամ ամուսնու աչքի առաջ ջուրը քշել-տարել է կնոջը

    Կոտայքում հաշմանդամ ամուսնու աչքի առաջ ջուրը քշել-տարել է կնոջը

    Կոտայքում հաշմանդամ ամուսնու աչքի առաջ ջուրը քշել-տարել է կնոջը
    Մայիս 21, 2019 13:58 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր՝ մայիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ «Արևաբաց» ռեստորանային համալիրի հետնամասում գտնվող այգեգործական ընկերություն համարվող տների հարևանությամբ հոսող ջրատարը քաղաքացի է ընկել։

    Ինչպես դհայտնում է shamshyan.com-ը՝ մահացածի հարազատների հետ հոգեբանական աշխատանքներ է կատարում ԱԻՆ ՓԾ հոգեբանական կենտրոնի հոգեբան Տիգրան Սարգսյանը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ կինն իր ամուսնու և ընտանիքի անդամների հետ նշված վայրում գյուղատնտեսական աշխատանքներով էին զբաղվում և դույլով փորձել է կանալից ջուր վերցնել ու երբ կքանստած վիճակում դույլը մտցրել է կանալի մեջ, ուժեղ ջրի հոսքը կնոջ հավասարակշռությունը կորցրել և գցել է ջրի մեջ ու քանի որ ջուրը շատ վարար է եղել, մոտ 100 մետր քշել-տարել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Հավաքվածներն ասում էին նաև, որ ավելի ցավալի է նաև այն, որ այդ ամենին ականատես է եղել հաշմանդամ ամուսինը, ով չի կարողացել փրկել կնոջ կյանքը։

    Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

     

     


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top