Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Կրակոցներ «Հրազդան» մարզադաշտի շրջակայքում. քաղաքացի է վիրավորվել

    Կրակոցներ «Հրազդան» մարզադաշտի շրջակայքում. քաղաքացի է վիրավորվել

    Կրակոցներ «Հրազդան» մարզադաշտի շրջակայքում. քաղաքացի է վիրավորվել
    Սեպտեմբեր 12, 2018 10:58 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

    2018թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15:35-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ քաղաքացին հեռախոսազանգի միջոցով հայտնել է, որ «Հրազդան» մարզադաշտի մոտ լսվել են կրակոցներ:

    Նույն օրը՝ ժամը 16:35-ին, «1-ին համալսարանական» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի պատռած-ծակած վերք աջից վնասվածքով» իրենց է դիմել 1992թ. ծնված քաղաքացի:

    Դեպքի վայրում օպերատիվ խումբը պարզել է, որ քաղաքացին վնասվածքն ստացել է «Հրազդան» մարզադաշտի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, տեղազննությամբ հայտնաբերվել են 1 պարկուճ, 2 փամփուշտ և արնանման հետքեր:

    Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

    09.09.2018թ. դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

    Նախաքննությունը շարունակվում է:

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top