Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Կստեղծվի նոր կայք՝ նպաստելու Էկոտուրիզմի զարգացմանը

    Կստեղծվի նոր կայք՝ նպաստելու Էկոտուրիզմի զարգացմանը

    Կստեղծվի նոր կայք՝ նպաստելու Էկոտուրիզմի զարգացմանը
    Հուլիս 11, 2018 11:01 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ բնապահպանության նախարարությունը նոր ծրագրեր է մշակում էկոզբոսաշրջության զարգացման համար:

    «Արմենպրես»–ի հետ զրույցում Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ հանդիպել է զբոսաշրջությամբ զբաղվող երեք տասնյակ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և լսել նրանց կարծիքները բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոզբոսաշրջության զարգացման հեռանկարի վերաբերյալ։

    «Հայաստանում էկոզբոսաշրջությունը զարգացնելու համար տարբեր գաղափարներ ունենք, որոնք քննարկումների փուլում են: Այս պահին միայն հստակ որոշված է, որ պետք է էկոզբոսաշրջության վերաբերյալ կայք ստեղծվի»,- ասաց Գնել Սանոսյանը:

    Սանոսյանը կարևորում է այն հանգամանքը, որ կայքը կհեշտացնի տեղեկատվության փոխանցման աշխատանքը: Հայաստանում և արտերկրում ապրող ցանկացած մարդ կարող է մուտք գործել այդ կայք և տեսնել, թե Հայաստանի որ հատուկ պահպանման տարածքում ինչ երթուղի է առաջարկվում: Հասանելի է լինելու նաև տեղեկություն այն մասին, թե ինչ պայմաններ, ինչ ծառայություններ կան, և գնային ինչ քաղաքականություն է գործում: Մի քանի օրից կայքի ստեղծման համար մրցույթ  կհայտարարվի և կհստակեցվի նաև կայքի անվանումը:

    Բնապահպանության նախարարի տեղակալը նշում է, որ քննարկվել են տարբեր ծրագրեր: Առաջարկ կա, օրինակ, հենց օդանավակայանում այցելուներին ներկայացնել, թե ինչ հատուկ պահպանվող տարածքներ և էկոտուրիզմի ինչ հնարավորություններ կան Հայաստանում:

    Բացի այդ, Հայաստանի բնության պետական թանգարանում կա Էկոտուրիզմի կենտրոն, որը դեռ ամբողջովին չի գործում: Նախատեսվում է, որ այդ կենտրոնում աշխատելու են մասնագետներ, ովքեր խորհրդատվություն կտան այցելուներին էկոտուրիզմի վերաբերյալ: Կա նաև հատուկ համակարգիչ, որտեղ քաղաքացիները կարող են տեղեկություններ գտնել բնության հատուկ պահպանվող տարածքների մասին:

    ՀՀ բնապահպանության նախարարությունում ստեղծվելու է աշխատանքային խումբ, որի նպատակն է լինելու ուսումնասիրել էկոտուրիզմին առնչվող ծրագրերը և դրանց իրականացման համարժեք տարբերակները:

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top