Երկուշաբթի , 17 Հունիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Լոնդոնում գումարվում է կիբերանվտանգության հարցով ՆԱՏՕ-ի համաժողովը

    Լոնդոնում գումարվում է կիբերանվտանգության հարցով ՆԱՏՕ-ի համաժողովը

    Լոնդոնում գումարվում է կիբերանվտանգության հարցով ՆԱՏՕ-ի համաժողովը
    Մայիս 23, 2019 12:50 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Մեծ Բրիտանիան անցած մեկևկես տարվա ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ 16 պետություններին օգնել է հետ մղել ռուսաստանյան հաքերային գրոհները: Այդ մասին այսօր Լոնդոնում գումարվող կիբերանվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի համաժողովում մտադիր է հայտարարել Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը:

    Նախարարը նաև մեղադրելու է ռուսներին կարևոր ենթակառուցվածքների վրա ամբողջ աշխարհում թիրախավորված և համակարգված հաքերային գրոհներ իրականացնելու մեջ:

    Հանթի հրապարակելիք ելույթում, ըստ լոնդոնյան աղբյուրների, կա այսպիսի պարբերություն. – «Ես կարող եմ ասել, որ անցած 18 ամիսների ընթացքում կիբերանվտանգության ազգային կենտրոնը ՆԱՏՕ-ի 16 դաշնակիցներին և նույնիսկ դաշինքից դուրս գտնվող որոշ երկրներին տեղեկացրել է այդ պետություններում ռուսների հաքերային ակտիվության մասին»:

    Լոնդոնում գումարվող համաժողովի մասնակիցների թվում է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top