Երկուշաբթի , 17 Հունիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Մամուլում գրում են՝ մենք գնացել ենք, ինչ-որ գործարան ենք բացել, որը չի աշխատում

    Մամուլում գրում են՝ մենք գնացել ենք, ինչ-որ գործարան ենք բացել, որը չի աշխատում

    Մամուլում գրում են՝ մենք գնացել ենք, ինչ-որ գործարան ենք բացել, որը չի աշխատում
    Մայիս 23, 2019 12:12 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Քաղաքական ենթատեքստ ունի, մենք գնացել ենք, ինչ-որ գործարան ենք բացել, որը չի աշխատում։ Այս մասին Կառավարության նիստում «Ջերմուկ գրուպ» և «ՄԼ մայնինգ» ընկերություններին մաքսատուրքից ազատման արտոնություն տալու հարցը քննարկելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    Վարչապետը խորհուրդ տվեց պարբերաբար ուսումնասիրել, թե այս արտոնություններն ի՛նչ արդյունք են տվել՝ հիշատակելով մամուլի հրապարակումները․ «Որոշակի պարբերականությամբ ահազանգեր լինում են մամուլում, որ այս ընկերությանը, որ արտոնություն ենք տվել կամ ինչ-որ հայտարարություն ենք արել, պրոբլեմներ կան, բայց հույս ունեմ, որ մամուլի այդ հրապարակումները որոշակի ուղղորդում են, որ կոնկրետ այդ տեղերը ստուգել, հասկանալ, թե ինչքանով են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը»։

    Տնտեսական ներդրումների և զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, որ կենցաղային տեխնիկայի արտադրամասում արդեն սկսվել է արտադրական գործընթացը։

    Վարչապետն արձագանքեց, որ նախարարը ճիշտ կռահեց․ «Ինձ ասում են՝ ամենօրյա ռեժիմով հրապարակում են, թե ինչ է տեղի ունենում։ Քաղաքական ենթատեքստ կա այս ամենում, մենք գնացել ենք, ինչ-որ գործարան ենք բացել, որը չի աշխատում»։

    Նախարարը հաստատեց, որ այնտեղ 15 մարդ արդեն հեռուստացույց է հավաքում։

    Փաշինյանը կատակեց․ «Կարող ա գնանք մի հատ էլ բացում անենք»։


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top