Հինգշաբթի , 27 Հունիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Մանկական հակաուռուցքային դեղեր են հատկացվել

    Մանկական հակաուռուցքային դեղեր են հատկացվել

    Մանկական հակաուռուցքային դեղեր են հատկացվել
    Մայիս 23, 2019 11:34 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին»  հատկացվել են ոլորտում կիրառվող, կենսական անհրաժեշտ մանկական հակաուռուցքային դեղեր,  մասնավորապես`

    1. Բլեոցին (բլեոմիցին) դփշ 15մգ
    2. Իրինոտեկան հքլ. Տրիհիդրատ լ-թ 20մգ/մլ 5 մլ
    3. Տոպոտեկան լ-թ 1մգ/մլ 4մլ
    4. Ցիտարաբին լ-թ 100մգ/մլ 5մլ
    5. Ուրոմիտեքսան (մեսնա) լ-թ 100մգ/մլ 4մլ
    6. Ակոֆիլ (ֆիլգրաստիմ) նխ նրկ 48ՄՄ/0,5մլ
    7. Օնդանսետրոն լթ նրկ 2մգ/մլ 4մլ

     

    Նշենք, որ տարեվերջին կառավարությունը հաստատել էր N502 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը, որով կարգավորվում է առողջապահության նախարարության կողմից չգրանցված դեղերի ձեռքբերումը պետական միջոցների հաշվին:

    Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ 2019 թվականին իրականացվել է 14  անվանում հակաուռուցքային դեղի ձեռք բերում` 1 տարվա կտրվածքով, որոնք սահմանված կարգով տրամադրվել են Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին : Հատկացումը կրելու է շարունակական բնույթ:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top