Ուրբաթ , 19 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է. նրա առողջական վիճակը միջին ծանրության է

    Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է. նրա առողջական վիճակը միջին ծանրության է

    Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է. նրա առողջական վիճակը միջին ծանրության է
    Հունիս 15, 2019 14:07 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ԵԿՄ վարչության նախկին նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին տեղեկացրել է, որ Մանվել Գրիգորյանը քրեակատարողական վարչության գրության հիման վրա բուժհաստատություն է տեղափոխվել հունիսի 14-ին՝ ժամը 14։10-ի սահմաններում։

    «Մանվել Գրիգորյանը հիմա պալատում է։ Վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Նա երեկ մեզ մոտ տեղափոխվել էր անոթի վիճակում՝ անալիզներ հանձնելու նպատակով»,-ասել է նա՝ հավելելով, որ վիճակի մասին վերջնական տեղեկատվություն հնարավոր կլինի հայտնել հետազոտությունների պատասխանները ստանալուց հետո։ 

    Լրագրողի այն հարցին, թե երբ դուրս կգրվի Մանվել Գրիգորյանը, Անատոլի Գնունին պատասխանեց, որ Գրիգորյանի դուրսգրումը բուժհաստատությունից իրականացվում է քրեակատարողական վարչության համապատասխան գրության հիման վրա։

     


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top