Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Sunny
    16°
    Home » Լուրեր » Մարդկության դեմ հանցագործություններ կատարածների դեմ քրեական հետապնդումները չփորձեք քաղաքական հետապնդում ներկայացնել

    Մարդկության դեմ հանցագործություններ կատարածների դեմ քրեական հետապնդումները չփորձեք քաղաքական հետապնդում ներկայացնել

    Մարդկության դեմ հանցագործություններ կատարածների դեմ քրեական հետապնդումները չփորձեք քաղաքական հետապնդում ներկայացնել
    Սեպտեմբեր 12, 2018 11:59 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին.

    «Ահագին բան գիտի, բանից պարզվում է, տիկին Արփինե Հովհաննիսյանը, էլ ԵԽ, էլ ԵԽԽՎ, էլ մոնիթորինգ, էլ մարդու իրավունք, էլ խոսքի ազատություն, էլ քաղաքական հետապնդում…

    Ահագին զարգացում կա մտքի, խոսքի մեջ..

    Բա որ նախարար էիք, ԱԺ պատգամավոր էիք, կամ երբ իշխանություն էիք, կամ մինչ այդ էլ, այդ մոնիթորինգի, ԵԽԽՎ֊ի, ԵԽ֊ի, մարդու իրավունքի մասին չգիտեի՞ք, կամ չէիք լսու՞մ, երբ մարդու իրավունքից, խոսքի ազատությունից, քաղաքական հետապնդումներից խոսում էինք, թե միայն քաղաքական նպատակահարմարությամբ, սեփական անպատժելի ու կոռումպացված իշխանության պահպանմամբ ու սպասարկմամբ էիք զբաղված, աչքակապությամբ։

    Թե, երբ գալիս է պատասխանատվեւթյուն կրելու, ոտ ու ձեռք ընկած մարդու իրավունք եք հիշում՝ թզենու տերևի տեղ օգտագործելու համար։

    «Պաշտպանիր, որ պաշտպանված լինես»․ պետք էր՝ հիշեիք։

    Լավ է, որ բարձրացրել եք, ահագին խոսք կա ասելու, բայց կոռուպցիայի և մարդկության դեմ հանցագործություններ կատարածների դեմ քրեական հետապնդումները չփորձեք հանկարծ քաղաքական հետապնդում ներկայացնել։

    Չփորձեք․ շատ խիստ կհակադարձվեք։

    Չփորձեք վիրավորել մարդու իրավունքի սկզբունքը, արժեքը անպատժելիության, մարդկանց ճակատագրերը խեղած Ձեր ձեռքերով։

    Դուք դեռ նույնիսկ ներողության խոսք անգամ չեք ասել Ձեր իշխանության գործած լկտիությունների համար։

    Խոսքի բարոյական ու իրավականը խառնել եք իրար»։

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top