Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Մեկ օրում բացահայտվել է 40 հանցագործություն

    Մեկ օրում բացահայտվել է 40 հանցագործություն

    Մեկ օրում բացահայտվել է 40 հանցագործություն
    Մայիս 23, 2019 17:30 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 40 դեպք, այդ թվում՝ 2-ը նախկինում կատարված։

    Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, անձնական ունեցվածքի գողության 8, խարդախության 7, թմրամիջոցի հայտնաբերման 3, սպանության սպառնալիքի 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, փաստաթղթի կեղծիքի ու ծեծի 1-ական դեպք:

    Հայտնաբերվել է 5 անհետ կորած, 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

    Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։

    Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top