Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Sunny
    25°
    Home » Լուրեր » Մենք պետք է օգնենք վարչապետին. Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)

    Մենք պետք է օգնենք վարչապետին. Վահրամ Բաղդասարյան (տեսանյութ)

    Սեպտեմբեր 12, 2018 13:04 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    Մենք պետք է օգնենք վարչապետին, որպեսզի այս իրավիճակն ավելի հանգիստ, ավելի հանդարտ իր բնական հունով գնա, արհեստական լարումներ պետք չէ ձևավորել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդսարյանը՝ անդադառնալով վարչապետի երեկվա ելույթին:

    «Համենայնդեպս, մեզ համար դա ձեռնտու տարբերակ չէ։ Կասեմ, որ պետք չէ հանիրավի անուններ շոշափել՝ առանց հիմքեր ունենալու, հետաքննությունը ցույց կտա և պատասխանները կտա։ Չեմ ցանկանա նմանատիպ հնչեղություն ունեցող հարցի շուրջ ենթադրություններ անել»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը, պատասխանելով հարցին, թե ում էր ձեռնտու այդ գաղտնալսումը:

    Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ինքը «օլիգարխ» բառի սահմանումը այնքան էլ լավ չի հասկանում, սակայն եթե որևէ մեկը օրենքի սահմաններից դուրս ինչ-որ գործողություն կատարում է, բնականաբար դրա համար պետք է պատասխանատվություն կրի:

    Մանրամասները՝ տեսանյութում:

    Տեսանյութը՝ քիչ  անց:

     

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top