Երկուշաբթի , 15 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Մեր առաքելությունն է ապահովել Հայաստանի ֆուտբոլի կայունությունը․ Վանեցյան

    Մեր առաքելությունն է ապահովել Հայաստանի ֆուտբոլի կայունությունը․ Վանեցյան

    Մեր առաքելությունն է ապահովել Հայաստանի ֆուտբոլի կայունությունը․ Վանեցյան
    Հունիս 26, 2019 12:34 Լուրեր, Սպորտ A+ / A-

    Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 18-րդ տարեկան ժողովում կազմակերպության նախագահ Արթուր Վանեցյանը ներկայացրեց ՀՖՖ-ի հիմնական նպատակները, տեսլականն ու առաքելությունը։

    «Մեզ համար կարեւոր են երկարաժամկետ ծրագրերը։ Ամենամյա հաշվետվություններից բացի, այսօր կներկայացվի 6 տարվա ռազմավարությունը, որում նշված են հիմնական նպատակները՝ զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը, մարզերում ստեղծել ենթակառուցվածքներ, ապահովել հավաքական թիմերի հաջող մրցելույթները միջազգային մրցաշարերում։ Մեր տեսլականն է՝ Հայաստանն առավել ճանաչելի դարձնել ֆուտբոլի միջոցով։ Մեր առաքելությունն է ապահովել Հայաստանի ֆուտբոլի կայունությունն ու շարունակական զարգացումը»,- նշեց Արթուր Վանեցյանը բացման ելույթում։

    Տարեկան ժողովում կներկայացվի ՀՖՖ նախորդ 9 ամիսների գործունեության մասին հաշվետվությունը։


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top