Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Մեր երեխեքը ֆուտբոլ կխաղային ոչ թե էն մնացած 2 քմ-ի մեջ, այլ երևի գարաժների կռիշներին

    Մեր երեխեքը ֆուտբոլ կխաղային ոչ թե էն մնացած 2 քմ-ի մեջ, այլ երևի գարաժների կռիշներին

    Մեր երեխեքը ֆուտբոլ կխաղային ոչ թե էն մնացած 2 քմ-ի մեջ, այլ երևի գարաժների կռիշներին
    Մայիս 15, 2019 12:39 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Մեր պատասխանատվությունը, մեր սերը երեխաների, երկրի, պետության նկատմամբ մի քիչ էլ մեր անձնական պատասխանատվությունից է կախված։ Էդ մոտեցումը՝ բոլորին օրենքներով, բայց ինձ՝ ոչ, էլ չի գործում։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում ասուլիսի ժամանակ հայտարարեց մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով ավտոտնակների խնդրին։

    «Հաճախ տեսնում եմ, որ հայերը շատ ուրախ խմում են երեխաների կենացը։ Շատ հետաքրքիր է։ Բնականաբար, ես էլ եմ ոտքի կանգնում, քանի որ ես էլ ունեմ երեխաներ և թոռներ։ Բայց, ախր, երեխայի սերն ինչի՛ց ա սկսվում։ Օրինակ՝ Գյուլբենկյան փողոցում, որտեղ իմ արվեստանոցն է, լրիվ գարաժներով փակված զիբիլի կուտակման մուտքի մոտ երեխեքը ֆուտբոլ են խաղում։ Մենք չենք սիրում մեր երեխեքին։ Հիմա Երևան քաղաք մտել է 40 հազար մեքենա։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ այդ 40 հազար մեքենայի կեսի սեփականատերերը որոշեին, և եթե մենք թույլ տայինք ավտոտնակներ կառուցեին։ Այսինքն՝ մենակ այ էս մեքենաների ներհոսքով Հայաստանում 20 հազար ավտոտնակ կավելանար։ Մեր երեխեքը ֆուտբոլ կխաղային ոչ թե էն մնացած 2 քմ-ի մեջ, այլ երևի գարաժների կռիշներին ֆուտբոլ տշեին էլի»,- ասաց Մեսչյանը։

    Գլխավոր ճարտարապետը համոզմունք հայտնեց, որ ամեն ինչ կախված է մեր սեփական պատասխանատվությունից․ «Մեր պատասխանատվությունը, մեր սերը երեխաների, երկրի, պետության նկատմամբ մի քիչ էլ մեր անձնական պատասխանատվությունից է կախված։ Էդ մոտեցումը՝ բոլորին օրենքներով, բայց ինձ՝ ոչ, էլ չի գործում։ Դա չի կարելի, մենք ըտենց երկիր չենք կառուցելու»։


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top