Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Մերկելը հայտարարել Է, որ Եվրոպան պետք Է գործունակ լինի

    Մերկելը հայտարարել Է, որ Եվրոպան պետք Է գործունակ լինի

    Մերկելը հայտարարել Է, որ Եվրոպան պետք Է գործունակ լինի
    Հուլիս 19, 2019 14:05 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի նշանակումը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում լավ որոշում Է Եվրոպայի համար: Հուլիսի 19-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում այս կարծիքն Է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

    «Դա լավ որոշում Է Եվրոպայի համար»,- ասել Է նա: «Մենք, Գերանիայի տեսակետով, կարող ենք հպարտ լինել, որ Եվրահանձնաժողովը վերստին գերմանացի կգլխավորի, այսինքն՝ գրմանուհի, եւ որ հաջողվեց խուսափել Եվրամիության ինստիտուտների միջեւ կոնֆլիկտից»,- ընդգծել Է Մերկելը: Միաժամանակ նա վստահություն Է հայտնել, որ Գերմանիան ի դեմս Աննեգրետ Քրամպ Կարենբաուերի «կունենա պաշտպանության լավ նախարար»: «Նա փորձառու քաղաքական գործիչ Է»,- կարծում Է Մերկելը:

    Կանցլերն ընդգծել Է, որ Եվրամիության հանդեպ կանգնած են բազմաթիվ մարտահրավերներ: Դրանց թվում նա նշել Է Իրանի, Ուկրաինայի շուրջն իրադրությունը, միգրացիայի հիմնախնդիրը: «Եվրոպան պետք Է գործունակ լինի»,- նշել Է Մերկելը:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top