Կիրակի , 30 Ապրիլ 2017

  •  USD   Առք` 482.50   Վաճառք` 486.50   ՀՀ ԿԲ` 484.68   
  •  EUR   Առք` 521.00   Վաճառք` 536.00   ՀՀ ԿԲ` 530.14   
  •  CHF   Առք` 462.00   Վաճառք` 493.00   ՀՀ ԿԲ` 489.28   
  •  GBP   Առք` 615.00   Վաճառք` 634.00   ՀՀ ԿԲ` 627.08   
  •  RUB   Առք` 8.38   Վաճառք` 8.65   ՀՀ ԿԲ` 8.50   
  •  GEL   Առք` 183.00   Վաճառք` 206.00   ՀՀ ԿԲ` 198.64   
[wpbrzone id=11]
Partly Cloudy
10°
Home » editorial » Մինսկը և Աստանան չեն ցանկանում Հայաստանին տեսնել որպես ՀԱՊԿ ղեկավար. Stratfor

Մինսկը և Աստանան չեն ցանկանում Հայաստանին տեսնել որպես ՀԱՊԿ ղեկավար. Stratfor

Հունվար 12, 2017 13:13 editorial, Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

csto_0

Ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնը վերլուծական հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)՝ ընդգծելով, որ Բելառուսը և Ղազախստանը չեն ցանկանում Հայաստանի ներկայացուցչին տեսնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում:

ՀԱՊԿ-ը հիմնադրվել է 1992-ին: Պայմանագիրը ձևավորվել էր՝ ընդլայնելու և պարզեցնելու ՀԱՊԿ անդամ երկրների միջև անվտանգության ոլորտի համագործակցությունը. մեկ անդամի վրա հարձակումը նշանակում էր հարձակում ՀԱՊԿ բոլոր անդամների վրա: Առաջին երկու տարիների ընթացքում անդամների թիվը զգալիորեն աճեց, դրանք էին՝ Ռուսաստանը, Բելառուսը, Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Սակայն 1999-ից կազմից դուրս եկան Ուզբեկստանը, Վրաստանը և Ադրբեջանը՝ քիչ-քիչ հեռանալով Ռուսաստանից:

Զեկույցում նշված է, որ 2016-ին Արևմուտքում տիրող տնտեսական և քաղաքական ճգնաժամը նոր հեռանկարներ բացեց Ռուսաստանի համար, Մոսկվան ուժեղացրեց իր ազդեցությունը նախկին Խորհրդային Միությունում: Վերջին տարիների ընթացքում ՌԴ-ն նոր ռազմաքաղաքական համաձայնագրեր կնքեց Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի և Տաջիկստանի հետ:

Աղբյուրը նշում է, որ ներկայումս մի շարք տարաձայնություններ են նկատվում ՀԱՊԿ-ում: Ըստ մի շարք զեկույցների՝ Ռուսաստանը Հայաստանին խոստացել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնը: Նման քայլով պաշտոնական Մոսկվան հաստատել էր իր աջակցությունը Երևանին, որովհետև ապրիլյան պատերազմի ժամանակ Կրեմլը չեզոք դիրք էր զբաղեցրել: Բացի այդ, Ղազախստանը և Բելառուսը հայտարարել էին Ադրբեջանի հետ իրենց ամուր կապերի մասին և հայտնել, որ չեն ցանկանում Հայաստանի ներկայացուցչին տեսնել ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Ըստ աղբյուրի՝ առաջիկա ամիսները հեշտ չեն լինի ՀԱՊԿ-ի համար. տարաձայնությունները կպահպանվեն ինչպես քարտուղարի թեկնածուի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի առնչությամբ:

[wpbrzone id=9]
scroll to top