Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Sunny
    25°
    Home » Լուրեր » Մինսկի խմբից սպասելիքներ չունեմ. Բաղանիսի գյուղապետ (տեսանյութ)

    Մինսկի խմբից սպասելիքներ չունեմ. Բաղանիսի գյուղապետ (տեսանյութ)

    Մինսկի խմբից սպասելիքներ չունեմ. Բաղանիսի գյուղապետ (տեսանյութ)
    Սեպտեմբեր 12, 2018 13:47 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Սեպտեմբերի 11-ին՝ երեկոյան ժամը 22.30-ին, 5-7 րոպե տևողությամբ կրակոցներ են հնչել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ: Այս մասին Araratnews.am-ին տեղեկացրեց համայնքի ղեկվար Նարեկ Սահակյանը, ով նաև ասաց, որ էական վնասներ չեն ունեցել:

    Հարցին, թե ինչի հետ կարող է կապված լինել ադրբեջանական կողմի նման պահվածքը՝ վերջին օրերին նման ակտիվությունը, Նարեկ Սահակյանը պատասխանեց. «Սովորաբար սովորություն ունենք կրակոցները մի բանի հետ կապելու, բայց նման հարց ես չեմ տեսնում: Այս կողմերում միշտ էլ կրակոցներ եղել են, ու սա մեզ համար նորություն չէ»:

    Համայնքապետը հավելեց, որ կրակոցները չեն կարող կապված լինել նաև հայաստանյան ներաղաքական վիճակի հետ. «Եթե հայաստանյան ներքաղաքական իրավիճակի հետ կապ ունենար, ապրիլյան ցույցերի ժամանակ պետք է ավելի շատ կրակեին, եթե այդ տրամաբանությամբ շարժվեն: Բայց այդ ցույցերի ժամանակ ընդհանրապես կրակոցներ չեն եղել գյուղի ուղղությամբ»:

    Այսօր լրագրողների հետ զրույցում Տավուշի ուղղությամբ կրակոցներին անդրադարձել է նաև ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, ով ասել է, որ սեպտեմբերի 11-ին ադրբեջանական կողմի կրակոցների մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

    Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Նարեկ Սահակյանը նշեց, որ սպասելիքներ չունի. «2014 թվից այս կողմ ինտենսիվ կրակում են, մինչև հիմա ի՞նչ են արել, որ հիմա ինչ պետք է անեն, էական ակնկալիք ու սպասելիք չունեմ»:

    Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների սպասվելիք հանդիպմանը ու փորձին, թե նախարարների հանդիպմանը միշտ ինչպիսի իրավիճակ է հաջորդում սահմանին, Նարեկ Սարգսյանը նշեց. «Սովորաբար նախկինում նման հանդիպումներից հետո, որ վիճակագրություն վերցնենք, երբ որ ադրբեջանական կողմը հանդիպման արդյունքներից դժգոհ է լինում, միշտ սահմանային լարվածությամբ ցույց է տալիս իր անհամաձայնությունը և դժգոհությունը»:

    Ստորև՝  Տավուշի մարզի Վազաշեն գյուղի ուղղությամբ Ադրբեջանի կրակոցների տեսանյութը:

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top