Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Մնացականյանն անդրադարձավ ԱՄՆ կողմից Արցախին տրամադրվող օգնության կրճատմանը

    Մնացականյանն անդրադարձավ ԱՄՆ կողմից Արցախին տրամադրվող օգնության կրճատմանը

    Մնացականյանն անդրադարձավ ԱՄՆ կողմից Արցախին տրամադրվող օգնության կրճատմանը
    Օգոստոս 14, 2019 14:32 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Արցախին տրամադրվող օգնության հարցը Հայաստանի և ԱՄՆ միջև երկխոսության օրակարգային հարցերից է: Այս մասին օգոստոսի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող օգնության կրճատման վերաբերյալ հարցին:

    «Սա յուրաքանչյուր տարի ընթացող բյուջեի արտաքին հատկացումների շուրջ վարվող բանակցությունների օրակարգ է: Սա նաև օրակարգ է մեր երկխոսության մեջ` Միացյալ Նահանգների հետ: Այդ առումով դեռ մենք ընթացքի մեջ ենք, աշխատում ենք այս հարցերի շուրջ: Սա շատ ակտիվ քննարկվող հարց է»,- ասաց Մնացականյանը:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top