Կիրակի , 18 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Մոսկվա-Երևան ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցրել է թռիչքը. կան տուժածներ

    Մոսկվա-Երևան ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցրել է թռիչքը. կան տուժածներ

    Մոսկվա-Երևան ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցրել է թռիչքը. կան տուժածներ
    Հուլիս 19, 2019 10:13 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Nordwind ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցրել է թռիչքը՝ ինքնաթիռի սրահում տարածված ծխի և հոտի պատճառով:

    Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

    «Ինքնաթիռի անձնակազմը դադարեցրել է թռիչքը և թռիչքուղին ազատելուց ու շարժիչներն անջատելուց հետո վթարային ելքերով տարհանել է ուղևորներին»,- հայտնել են ավիաընկերությունից:

    Թռիչքն սկսվել է ժամը 01:00-ի մոտակայքում, սակայն մինչ ինքնաթիռն օդ կբարձրանար՝ ծուխ է նկատվել: Ինքնաթիռի հրամանատարը զեկուցել է իրավիճակի մասին ու թռիչքը դադարեցնելու որոշում է կայացրել: Ինքնաթիռում հրդեհ չի առաջացել:

    Boeing 737 ինքնաթիռում գտնվել է 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:

    ՌԴ ԱԻՆ տվյալներով՝ ինքնաթիռում գտնվել է 187 մարդ, որոնցից 8-ը տուժել են, 2-ը՝ հոսպիտալացվել:


    [wpbrzone id=9]
    scroll to top