Չորեքշաբթի , 26 Սեպտեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Sunny
    25°
    Home » Լուրեր » Մխիթարյան. Ես ամեն օր անում եմ առավելագույնը, որպեսզի դառնամ ավելի ուժեղ

    Մխիթարյան. Ես ամեն օր անում եմ առավելագույնը, որպեսզի դառնամ ավելի ուժեղ

    Մխիթարյան. Ես ամեն օր անում եմ առավելագույնը, որպեսզի դառնամ ավելի ուժեղ
    Սեպտեմբեր 12, 2018 20:05 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին.

    «Ես ամեն օր, ամեն ժամ և րոպե անում եմ առավելագույնը, որպեսզի դառնամ ավելի ուժեղ: Ես միշտ ունեցել եմ երազանքներ, միշտ ունեցել եմ ամբիցիաներ ու ցանկացել եմ հետևել դրանց: Միշտ ցանկացել եմ իրականացնել դրանք, քանի որ այդ ամենը կարևոր է եղել իմ և ընտանիքիս համար:

    Ես միշտ աշխատում եմ քրտնաջան, հանգստյան օրեր չեմ ունենում ու ավելի շատ աշխատում եմ ինքս իմ վրա: Հաճելի է լինել այս ակումբի պատմության մի մասը, քանի որ «Արսենալը» մեծ ակումբ է ու բոլորը գիտեն, որ այս ակումբում լինելը մեծ նշանակություն ունի յուրաքանչյուրի համար:

    Ինչ վերաբերվում է ինձ, ապա շատ ուրախ եմ, որ այստեղ ինձ մարզել է Արսեն Վենգերը: Ինչպես նաև կրկնակի հաճելի է, որ իմ ուժերը փորձում եմ Ունայ Էմերիի գլխավորությամբ:

    Ես գնահատում եմ այն մարդկանց, ովքեր փորձում են և օգնում են «Արսենալին» ավելի շատ, քանի որ «Արսենալն» ակումբ է, որը պետք է խաղա Չեմպիոնների լիգայում ու կռիվ տա Անգլիայում տիտղոսների համար: Մենք փորձում ենք անել այնպես, որպեսզի հետ բերենք «Արսենալի» նախկին մակարդակը»,- հայ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top