Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Նարեկ Ավետիսյանի «Ջաջուռյան կտավները» (լուսանկարներ)

    Նարեկ Ավետիսյանի «Ջաջուռյան կտավները» (լուսանկարներ)

    Նարեկ Ավետիսյանի «Ջաջուռյան կտավները» (լուսանկարներ)
    Հուլիս 18, 2019 11:42 Լուրեր, Հասարակություն, Մշակույթ A+ / A-

    Հուլիսի 12-ից օգոստոսի 1-ը Երևանի «Արամե» պատկերասրահի՝ Մաշտոցի պողոտայում գտնվող մասնաճյուղում կցուցադրվեն նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի որդու՝ նկարիչ Նարեկ Ավետիսյանի կտավները: Ցուցահանդեսի խորագիրն է «Ջաջուռյան կտավներ»: Ներկայացված են նկարչի՝ հիմնականում վերջին մեկ տարվա ընթացքում ստեղծած աշխատանքներից 30-ը:

    Ինչպես նրա մյուս նախագծերը՝ «Ջաջուռյան կտավները» ևս ունի իր պատկերագիրքը, որտեղ, բնականաբար, տեղ են գտել այս ցուցահանդեսի ընթացքում ներկայացվող աշխատանքները: Նկարչի համար այս պատկերագիրքն առանձնահատուկ է, քանի որ հագեցած է նաև փարաջանովյան խոսքերով: «Սերգեյ Փարաջանովը տարիներ առաջ իմ մասին փոքրիկ խոսք էր գրել, այն առաջին անգամ հրապարկվեց հենց այս պատկերագրքում: Այստեղ նաև վրացի արվեստաբան Դավիթ Անդրեաձեի հոդվածն է, որը տեսակով եզակի է, քանի որ դպրոցը հայկականից տարբերվում է: Ավելի շատ՝ փիլիսոփայական, վերլուծական հոդված է»,-նշեց նա:

    Պատկերագիրքը հրատարակվել է Հայ-ռուսական համալսարանի հովանավորությամբ:

    «Ջաջուռյան կտավներ» նախագծի իրականացմանը օժանդակել են Արսեն Միքայելյանն ու Ալբերտ Հակոբյանը: Հատկանշական է, որ այս ցուցահանդեսը Նարեկ Ավետիսյանի համար հոբելյանական է, քանի որ նկարիչն այս տարի դառնում է 50 տարեկան:

    66741277_353122958921260_5367833457772724224_n 66777713_493697694507313_7134651031887020032_n 66778498_764492193947604_1412150225761468416_n 66893161_353031882262856_3725222949129551872_n 67298582_478211179680096_7342469312336101376_n 67355041_703673513419436_4753021082762477568_n 67502686_468943950602385_235058199990894592_n 67575565_420571702004774_1671093559224172544_n


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top