Չորեքշաբթի , 21 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Նարեկ Ավետիսյանի «Ջաջուռյան կտավներ» խորագրով ցուցահանդես.տեսանյութ

    Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Նարեկ Ավետիսյանի «Ջաջուռյան կտավներ» խորագրով ցուցահանդես.տեսանյութ

    Հուլիս 19, 2019 23:29 Լուրեր, Մշակույթ, Տեսանյութ A+ / A-

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է գեղանկարիչ Նարեկ Ավետիսյանի ցուցահանդես, որը կրում է «Ջաջուռյան կտավներ» խորագիրը:

    Արմեն Սարգսյանը ծանոթացել է ներկայացված աշխատանքներին: Հանրապետության նախագահը գեղանկարչի հետ խոսել է նաև նրա հոր՝ սիրված նկարիչ Մինաս Ավետիսյանի ստեղծագործական գործունեության և հայկական գեղանկարչության պատմության մեջ նրա թողած անջնջելի հետքի մասին:

    Նարեկ Ավեստիսյանը պատմել է, որ ցուցահանդեսի կազմակերպման և ցուցադրված կտավների ստեղծման գործում մեծ է եղել նախագահ Արմեն Սարգսյանի ազդեցությունը, ով նախորդ տարի իր հոր՝ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրն այցելեց Մինասի տուն և իր արվեստանոց: «Այդ ժամանակ ես այս շարքից ընդամենը 4 կտավ էի նկարել: Նախագահը ոգևորեց ինձ: Այցը պարտավորեցնող էր, ուստի այս մեկ տարվա ընթացքում ավելի վստահ աշխատեցի»,- պատմել է նա:

    Նախագահ Սարգսյանը և Նարեկ Ավետիսյանը խոսել են գեղանկարչի առաջիկա ծրագրերի և անելիքների մասին:


    [wpbrzone id=9]
    scroll to top