Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    [wpbrzone id=11]
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Նյու Յորք

    Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Նյու Յորք

    Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Նյու Յորք
    Սեպտեմբեր 12, 2018 12:06 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Այսօր ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով գտնվում է Ժնևում՝ մասնակցելու Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին:

    Վաղը կայանալիք ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված բարձր մակարդակի թեմատիկ քննարկմանը նա հանդես կգա բացման խոսքով:

    Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

    Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի այցը Նյու Յորք, մասնակցությունը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, նաև վերջնիս ելույթը նստաշրջանի բարձր մակարդակով քննարկումներին: «Նաև նախատեսված են երկկողմ հանդիպումներ, որոնց մասին հավելյալ կտեղեկացնենք»,- ասաց Տիգրան Բալայանը:

     

    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top