Կիրակի , 18 Օգոստոս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Նախիջևանի հատվածում արձակված կրակոցները թիրախավորված չեն եղել

    Նախիջևանի հատվածում արձակված կրակոցները թիրախավորված չեն եղել

    Նախիջևանի հատվածում արձակված կրակոցները թիրախավորված չեն եղել
    Հուլիս 22, 2019 12:10 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Օրեր առաջ Ադրբեջանի կողմից Նախիջևանի հատվածում արձակած կրակոցները թիրախավորված չեն եղել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը:

    «Կրակոցը եղել է ոչ թիրախավորված: Մենք միջոցներ ենք ձեռնարկել, կապ է հաստատված հարևանի հետ, որպեսզի այդ դեպքերը չկրկնվեն», – ասաց Տոնոյանը:
    Դիտարկմանը` արդյոք խոսքն այն կապի մասի՞ն է, որի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, Տոնոյանը դրական պատասխանեց:

    Իսկ ինչպե՞ս է աշխատում կապը, նախարարը նշեց. «Դեպքը պատահում է, ստուգում ենք, զգուշացնում ենք, մյուս կողմը միջոցներ է ձեռնարկում: Սա միջնորդված կապ է, խոսում ենք ոչ անմիջական, խոսում ենք նշանակված պաշտոնյաների միջոցով: Սա նորմալ և դրական գործընթաց է»:

    Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի գիշերը ադրբեջանական կողմը Նախիջևանի հատվածում կրակոցներ էր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ՝ խախտելով հրադադարի ռեժիմը:


    Նման թեմաներ

    [wpbrzone id=9]
    scroll to top