Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    [wpbrzone id=11]
    °
    Home » Լուրեր » Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի. մեկ տարի անց

    Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի. մեկ տարի անց

    Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի. մեկ տարի անց
    Ապրիլ 23, 2019 14:16 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ոչ ոքի մտքով չէր կարող անցնել, որ երբեւիցե Սերժ Սարգսյանը կարող է հրաժարական տալ։ Սակայն 2018 թվականի այս օրը՝ ապրիլի 23-ին, կատարվեց անհավատալին. ռադիոն, հեռուստաալիքներն ու լրատվական կայքերը միայն մեկ բանի մասին էին հայտարարում: «Հրաժարական է տվել Սերժ Սարգսյանը»: Պատմական դարձավ նաեւ նրա հայտնի հայտարարությունը՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի:

    Ամենուր տոն էր և ուրախություն: Մարդիկ փողոցներում խորոված էին անում, սեղաններ փռում և մի-մի թաս խմում՝ տոնելով իրենց հաղթանակը և երբեւիցե չընդունված նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

    Սարգսյանի հրաժարականը հիրավի պատմական էր, քանի որ հրաժարական ներկայացնողը ոչ թե սովորական ղեկավար էր, այլ մի ամբողջ դարաշրջանի մարմնավորում: Սերժ Սարգսյանը քրեաօլիգարխիկ համակարգի, թալանվող բյուջեի, արտագաղթող Հայաստանի և անօրինությունների բուրգի ղեկավարն էր: Այդ հրաժարականով Հայաստանում դրվեց Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի, ասել կուզի՝ քրեապետության ժամանակաշրջանի ավարտի սկիզբը:

    Անցել է  ուղիղ մեկ տարի։ Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել մի քանի կարևոր փաստ: Հայաստանում նախկինի նման ընտրությունները չեն կեղծվում, ՀՀ քաղաքացին արժեք է, մարդը դարձել է պետության կարևորագույն արժեքը, նոր իշխանությունները չեն թալանում, չեն ծեծում և չեն սպանում: Հայաստանում վերացել է վախի, ստորաքարշության, «ախռաննիկների» և անպատժելիության մթնոլորտը, վերացել են քրեապետության ժամանակները:

    Սկսվել է Մարտի մեկի գործի բացահայտման գործընթացը, ճաղերի հետևում է Ռոբերտ Քոչարյանը՝  Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով:

    Հասկանալի է, որ մեկ տարվա ընթացքում նոր իշխանությունները չէին կարող լուծել կուտակված բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած են պատերազմող երկրի առջև։ Աղքատության վերացում, աշխատատեղերի հիմնում,  արտադրության զարգացում, արտահանման ծավալների ավելացում, ազատ մրցակցային շուկա, ի վերջո, արդար ու անկաշառ դատական համակարգ՝ ահա հրատապ խնդիրները, որոնք պետք է լուծեն նոր իշխանությունները:

    Խնդիրների մասին խոսելու դեռ շատ առիթներ կունենանք, իսկ այսօրը շատերի համար տոնական է: Այսօր լրանում է հայ ժողովրդի հաղթանակի և Սերժ Սարգսյանի հեռացման մեկ տարին:

    Հարություն ՄԿՐՏՉՅԱՆ


    [wpbrzone id=9]
    scroll to top